The Scout.org website uses "cookies", both internal and from third parties. Cookies are small text files placed on your end user device and help us to distinguish you from other users, to enhance your experience on scout.org. If you continue, we'll assume that you are happy to receive cookies on our website. You can change your browser's cookie settings at any time. To find out more about how we use cookies and how to manage your browser settings read our Cookies Policy.

Project

Աղբամանի փոխարեն վերամշակում

29th Apr 2014

Ծիծեռնակաբերդը բազմամարդ էր նաև ապրիլի 26-ին: Ի թիվս այլ կառույցների՝ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի կամավորները հավաքվել էին իրենց լուման ներդնելու հուշահամալիրում կուտակված ծաղիկների վերամշակման աշխատանքում: Նրանք խնամքով առանձնացնում էին ծաղկի պսակաթերթերը ցողունից: Այնուհետ վերամշակման արդյունքում ցողունները վերածվում են պարարտանյութի, իսկ թերթիկները՝ թղթի… Այս կերպ ծաղիկներն <<նոր շունչ>> են առնում և ստանում գոյության իրենց իրավունքը:

Աշխատանքի ավարտին մեր քույրերն ու եղբայրները ոգևորված ու տպավորված էին իրենց կատարածից և պատրաստակամ մի՛շտ օգտակար լինել ցանկացած ազգային և հանրօգուտ ձեռնարկի: